Nokia 2220 slide - Հիշողության համօգտագործում

background image

Հիշողության համօգտագործում
Սույն սարքի գործութային հիշողությունը կարող է համակցված կերպով օգտագործվել հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունների կողմից. մուլտիմեդիա

հաղորդագրությունների փոխանակում (MMS), էլփոստի ծրագիր, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակում: Այդ ֆունկցիոնալ

հնարավորություններից մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է նվազեցնել մնացած ֆունկցիոնալ հնարավորությունների համար նախատեսված

հիշողության ծավալը: Եթե սարքը հիշողության լիքը լինելու մասին ծանուցում է ցուցադրում, վերացրեք համօգտագործող հիշողության մեջ պահվող

տվյալների որոշ մասը:

Իրավունքների թվային կառավարում

Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM) զանազան տեսակներ օգտագործել իրենց մտավոր

սեփականությունը, այդ թվում հեղինակային իրավունքները, պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝

DRM-ի միջոցով պաշտպանված նյութերից օգտվելու համար: Սույն սարքի միջոցով դուք կարող եք օգտվել OMA DRM 1.0: Եթե որոշակի DRM

ծրագիրը բովանդակությունը չի պաշտպանում, բավանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրի կողմից նոր

բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքի վրա արդեն իսկ գտնվող DRM-

պաշտպանված բովանդակության օգտագործման ժամկետի երկարաձգումը: DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM այլ տեսակներով պաշտպանված

կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման վրա:

Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան ակտիվացման բանալի,

որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները: